Lyrics

Գիտեմ շատ դժվար է Նորից ոտքի կանգնել Նորից քայլել առաջ Էլի փորձել ապրել Նորից փորձել ժպտալ Ժամանակն է կարճ Դուք ինչպես կուզեք Իսկ ես միայն առաջ Սուգը հավերժ է Երբ չկա պայքար Ես էլ գիտեմ լացել Գիտեմ և բողոքել Գիտեմ թե որտեղից Գաղթի տոմսեր գնել Գիտեմ ինչպես փախչել Մայր հողից հեռու Դուք ինչպես կուզեք Ես իմ տանն եմ մեռնելու Սուգը հավերժ է Երբ չկա պայքար Փախչել պատերազմից Կամ դրանից հետո Փորձել սգալ հեռվից Կամ խոսել սուտ կարոտով Ասել դատարկ բաներ Ձևական լացել Նորից մի տոմս գնել Ու տունը դատարկել Սուգը հավերժ է Երբ չկա պայքար Սուգը հավերժ է Երբ չկա պայքար
Writer(s): Ishkhan Gharibyan, Khoren Levonyan, Tigran Atayan Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out