Lyrics

Հայրենիքս մի թաս ջուր չէ, որ խմես, կամ չխմես Հարենիքս դա կոշիկ չէ, որ փոշին մաքրես հագնես Հայրենիքս վերարկու չէ, ցուրտ օրերդ տաքացնես Հայրենիքս լույսի լար չէ անջատես մթում թողնես Հայրենիքս լափաման չէ, որ լափես անկուշտի պես Հայրենիքս անսահման չէ, որ մի մասն էլ վաճառես Հայրենիքս գերեզման չէ դրսում մեռնես ներսում թաղվես Հայրենիքս պինդ տանիք է, տակն էլ ամուր ընտանիք է Հայրենիքս սատանա չէ, որ ձեր հավատքը կորցնեք Հայրենիքս սրբություն է, նրա համար աղոթեք Հայրենիքս ծխախոտ չէ տուփի մեջ դասավորված Որ ծխես սեքսից հետո, կամ էլ մի թեթև խմած Հայրենիքս անտեր շուն չէ, որ ինչքան ուզես խփես Հայրենիքս դա խանութ չէ, որ Նոր տարուն դատարկես Հայրենիքս հարևան չէ, որ պատից այն կողմ տնքա Հայրենիքս պինդ տանիք է, հիմքը ամուր ընտանիք է Ես որբի գլուխ չեմ Որ երբ ուզեք խուզեք Ինչքան ուզեք խուզեք Ես որբի գլուխ չեմ Որ երբ ուզեք խուզեք Ինչքան ուզեք խուզեք Հայրենիքս հարբեցող չէ, նստարանի տակ ընկած Որ չմոտենաս նրան ու թողնես արհամարված Հայրենիքս տարեդարձ չէ, տարին մեկ անգամ հիշես Ոչ հորաքույր, ոչ քեռի, որ միայն կենաց խմես Հայրենիքս անասուն չէ, որ քեզ չպատասխանի Կամ փորձես խոցել մեջքից, մտածես քեզ չի սպանի Հայրենիքս շատ հզոր է, թեկուզ մի քիչ վիրավոր Բայց ապրում ու սնուցում է, կյանք է տալիս ամեն օր Հայրենիքս հող ու ջուր է, ոչ թե հանքեր անհատակ Հայրենիքս գաղափար է, ոչ թե խոսքեր փուչ, դատարկ Հայրենիքս հայրեններ են, Կոմիտաս ու Եկմալյան Մաքուր խոսք է, ջինջ հնչյուն, ոչ թե ծամված թրքի լաց Հայրենիքս ես շահել եմ, մագիլներով ես պահել եմ Մինչ ի մահ լուռ կանգնել եմ, նախնիներիս միշտ հսկել եմ Հայրենիքս Վահագն է քաջ արիների սերունդ Վարդան, Մոնթե, Նժդեհ անպարտ Հայկյան մեծ ոգով սնված Ես որբի գլուխ չեմ Որ երբ ուզեք խուզեք Ինչքան ուզեք խուզեք Ես որբի գլուխ չեմ Որ երբ ուզեք խուզեք Ինչքան ուզեք խուզեք Ես (hայրենիքս հող ու ջուր է, ոչ թե հանքեր անհատակ) Որբի գլուխ չեմ (Հայրենիքս գաղափար է, ոչ թե խոսքեր փուչ, դատարկ) Որ երբ ուզեք խուզեք (Հայրենիքս հայրեններ են, Կոմիտաս ու Եկմալյան) Ինչքան ուզեք խուզեք (Մաքուր խոսք է, ջինջ հնչյուն, ոչ թե ծամված թրքի լաց) Ես (hայրենիքս ես շահել եմ, մագիլներով ես պահել եմ) Որբի գլուխ չեմ (Մինչ ի մահ լուռ կանգնել եմ, նախնիներիս միշտ հսկել եմ) Որ երբ ուզեք խուզեք (Հայրենիքս Վահագն է քաջ արիների սերունդ) Ինչքան ուզեք խուզեք (Վարդան, Մոնթե, Նժդեհ անպարտ Հայկյան մեծ ոգով սնված) Ես որբի գլուխ չեմ Որ երբ ուզեք խուզեք Ինչքան ուզեք խուզեք Ես որբի գլուխ չեմ Որ երբ ուզեք խուզեք Ինչքան ուզեք խուզեք Ես որբի գլուխ չեմ Որ երբ ուզեք խուզեք Ինչքան ուզեք խուզեք Ես որբի գլուխ չեմ Որ երբ ուզեք խուզեք Ինչքան ուզեք խուզեք
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out